ремонт погрузчиковзапчасти для погрузчиковшины для погрузчиков

Հեռախոս՝
+(37491) 41-42-58
+(37498) 41-42-58

Մեր Մասին

«Elite Stone» կազմակերպությունը իր գործունեությունն է ծավալում 2006 թ-ից: Լինելով Չինաստանից և Հնդկաստանից  գրանիտի քարերի խոշոր ներմուծողներից մեկը, մենք վաստակել ենք անբասիր համբավ այդ ապրանքների ներմուծման և վաճառքի ոլորտում: Աշխարհում այսօր ամենապահանջված գերեզմանաքարը սև գրանիտն է, քանի որ այն շատ դիմացկուն է: Գրանիտից գերեզմանաքարերը և ցրտադիմացկուն են, և արևադիմացկուն: Եվ իհարկե, ունեն գեղեցիկ տեսք: Իզուր չէ, որ չինական «shanxe» սև գրանիտը այդքան պահանջված է ամբողջ աշխարհում:

Մենք համոզված ենք քարերի բարձր որակում, այդ իսկ պատճառով տալիս ենք անժամկետ երաշխիք մեր ապրանքին: Առաջարկվող տեսականին չի եզրափակվում ունեցած մոդելներով՝ մեր մասնագետները ամեն օր աշխատում են, որպեսզի ստեղծեն նոր մոդելներ, որոնք կարտացոլեն համաշխարհային միտումները այս բնագավառում և կգոհացնեն ամենաբծախնդիր հաճախորդներին:

Գերեզմանաքարի կարևոր մասն է կազմում նկարը: Այսօր նկարը քարի վրա անցկացնելու կա մի նոր եղանակ՝ համակարգչային: Սակայն, ուսումնասիրելով այն, մենք եկանք այն եզրակացության, որ ձեռքով արված նկարները, ավելի լավ կարող են արտահայտել մահացածի անհատական գծերը: Նկարիչը աշխատելով նկարի հետ, փորձում է որսալ և հաղորդել քարին դեմքի միմիկաները, աչքերի փայլը, հոգու մասնիկը:

Պատվիրելով գերեզմանաքարը մեզ մոտ դուք կկարողանաք վերահսկել արտադրման ողջ ընթացքը, քննարկել դիզայնին առնչվող հարցեր, փորագրողի հետ ապագա գերեզմանի բոլոր մանրուքները, չէ որ, որպեսզի ստեղծվի չկրկնվող գերեզման, դա շատ կարևոր է: Մեզ դիմում են ոչ միայն Երևանից և Լեռնային Ղարաբաղից այլ նաև բոլոր շրջաններից:

Մենք արաջարկում ենք․

  • Գերեզմանի ամբողջական պատրաստում,
  • Գերեզմանի դիզայն պրոյեկտ,
  • Գերեզմաների անհատական մոդելների և չափսերի պատրաստում,
  • Գունավոր, սև և սպիտակ նկարներ գերեզմանաքարերի վրա,
  • Դեկորատիվ էլեմենտներ քարից (խնկամաններ, վազաներ),
  • Նստատեղերի և ցանկապատների պատրաստում,
  • Գերեզմանների հավաքում և քարերի տեղադրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ցանկացած մասում:

Մենք հպարտությամբ կարող ենք ասենք, որ մեզ մոտ աշխատում են լավագույն մասնագետները: Մենք սիրում ենք մեր գործը և հոգատարությամբ ենք վերաբերվում յուրաքանչյուր պատվերին: